Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները որոշել են բացել օդային տարածքը

Նիգերում իշխանությունը զավթած զինվորականները որոշել են բացել օդային տարածքը

Նիգերի ռազմական ղեկավարությունը որոշում է կայացրել սեպտեմբերի 4-ից բացել օդային տարածքը:  

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ֆրանսալեզու լրատվամիջոցները:

Խռովարարները օգոստոսի 6-ին փակել էին Նիգերի օդային տարածքը թռիչքների համար՝ իրենց որոշումը բացատրելով հարևան երկրների կողմից ներխուժման սպառնալիքով:

Հուլիսի 26-ին հայտնի է դարձել, որ Նիգերի նախագահական գվարդիայի աշխատակիցների մի մասը հանդես է եկել պետության ղեկավար Մոհամեդ Բազումի դեմ, որը հեռացվել է իշխանությունից: Նիգերի զինված ուժերի գլխավոր շտաբը աջակցել է ապստամբության կազմակերպիչներին:

Երկրի նոր ղեկավար Է հայտարարվել բանակի գեներալ Աբդուրահման Թչիանին։

ECOWAS-ը, Եվրամիությունը, Ֆրանսիան և մի շարք այլ պետություններ դատապարտել են ռազմական հեղաշրջումը և պահանջել ազատ արձակել Բազումին և վերականգնել նրա նախկին պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում