Վրաստանը կքննարկի պարետային ժամի չեղարկման հարցը

Վրաստանը կքննարկի պարետային ժամի չեղարկման հարցը

Վրաստանում պարետային ժամի վերացման շուրջ քննարկումներ կլինեն մայիսի վերջին: Այս մասին Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նրա խոսքերով՝ առկա իրավիճակը թույլ չի տալիս մտածել պարետային ժամի վերացման մասին: Գաբունիան բացատրել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդությունը գտնվում է պիկում՝ օրական 2000-ական դեպք է արձանագրվում: Իրավիճակից դուրս գալու կանխատեսում անելով` Գաբունիան ենթադրել է, որ պարետային ժամի վերացման հարցը  կքննարկեն մայիսի վերջին։

Մայիսի 13-ից գործող սահմանափակումները կվերացվեն, այսինքն՝ կվերականգնվի հանրային ու ներհամայնքային տրանսպորտի աշխատանքը: Գործունեությունը օֆլայն ռեժիմով կվերականգնեն նաև ուսումնական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները: Սրա հետ մեկտեղ, ուժի մեջ է մնում պարետային ժամը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում