Հունաստանի արտգործնախարարը ծրագրում է ապրիլի 3-ին այցելել Օդեսա
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նախատեսում է կիրակի այցելել Օդեսա, եթե թույլ տան անվտանգության պայմանները։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է հունական Skai TV հեռուստաալիքը։
Պաշտոնապես Հունաստանի ԱԳՆ-ն ոչ մի տեղեկություն չի տարածել Ուկրաինա Դենդիասի այցի մասին։
Skai TV-ի փոխանցմամբ՝ Դենդիասը կիրակի կայցելի Օդեսա քաղաք՝ մարդասիրական օգնություն փոխանցելու առաքելությամբ։ Մինչ այցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, անվտանգության ստուգումներ կիրականացվեն, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգավոր մնալ, նշում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ այս հարցով Դենդիասը ուրբաթ օրը կապ է հաստատել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Պիտեր Մաուրերի հետ՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու համար։
Կարծիքներ