Մարին Լը Պենի վարկանիշը շարունակում է աճել. Le Journal du Dimanche

Մարին Լը Պենի վարկանիշը շարունակում է աճել. Le Journal du Dimanche

Ազգային հանրահավաքի թեկնածու Մարին Լը Պենի վարկանիշը շարունակում է աճել, իսկ երկրի ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնի ժողովրդականությունը մնում է գրեթե նույն մակարդակի վրա։ Այս մասին է վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման ֆրանսիական ինստիտուտի հարցումը, որը հրապարակվել է կիրակնօրյա Le Journal du Dimanche թերթում։

Ըստ աղբյուրի, նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ Մակրոնը կարող էր պոտենցիալ հույս ունենալ ձայների 27%-ի վրա (-2,5 տոկոսային կետ երկու շաբաթվա ընթացքում)՝ առաջ անցնելով Լը Պենից՝ 22%-ով (+3,5 տոկոսային կետ)։ Վերջինս ավելի է մոտենում պետության ղեկավարին և 15%-ից (+2 տ.կ.) մեծացնում է իր առավելությունը երրորդ տեղում գտնվող Ժան-Լյուկ Մելանշոնի նկատմամբ, գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում