Կոնգոյում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է հինգի
Շաբաթ օրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հյուսիսային Կիվու նահանգի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում անելով նահանգային իշխանություններին։
Միջադեպի հետեւանքով տուժել է 13 մարդ։ Ինչպես նշում է AFP-ն, տարածաշրջանի իշխանությունները պայթյունի համար մեղադրում են «Ժողովրդավարական ուժերի դաշինք» (ADF) ահաբեկչական խմբավորման անդամներին։
Ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր երեք մահվան մասին: Միջադեպը հետաքննվում է։ Պայթյունի պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։
Կարծիքներ