Թուրքիայում ռասիստները դաժանաբար ծեծել են քուրդ երիտասարդի
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Վոլքան Թեմել անունով ազգությամբ քուրդ մի քաղաքացի դաժան հարձակման է ենթարկվել մի խումբ թուրք ռասիստների կողմից:
Քուրդ երիտասարդի վրա հարձակվել են մսագործական դանակներով, դաշույններով ու մահակներով:
Հարձակվողները բղավել են. «Կեղտո՛տ քրդեր, Թյուրքոզուն ձեզ համար գերեզման է դառնալու»:
Թյուրքոզուն Անկարայի այն թաղամասի անվանումն է, որտեղ տեղի է ունեցել հարձակումը:
Հարձակման ենթարկված Վոլքան Թեմելի եղբայրը պատմել է, որ իրենց ընտանիքը Շըրնաք նահանգից է եկել Անկարա և վերջին մեկ տարում անընդատ ազգայնական թուրքրեի կողմից նրանց հասցեին սպառնալիքներ են հնչեցվում:
Հարձակման հետևանքով Վոլքան Թեմելի մոտ շնչառական խնդիրներ են առաջացել և դեմքը վնասվել է հարվածներից:
Քուրդ ընտանիքը դիմել է ոստիկանություն, սակայն ոստիկանությունից նրանց ասել են, որ ավելի լավ կլինի տեղափոխվեք այստեղից, քանի որ առավելագույնը ինչ իրենք կարող են անել, հարձակումն իրականացնողներին վարչական տույժի ենթարկելն է:
Կարծիքներ