«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի. երեխան վարորդի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Էմիլ Հ.-ն «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա տղա հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և նրանց հետ երեխային տեղափոխել Երևան:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կարծիքներ