Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով
Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 23-27-ը՝ կեսօրից հետո և գիշերը, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ:
Մարզեր․ այսօր և հունիսի 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-25-ը, 27-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 22-ի ցերեկը կնվազի 6-9 աստիճանով: Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։
Կարծիքներ