Որևէ չարություն և ագրեսիա չունեմ. Արման Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտի հնարավորության մասին
Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարտիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է Իսլամ Մախաչևի հետ ռևանշ մենամարտ անցկացնելու հնարավորությունը։
«Որևէ չարություն և ագրեսիա չունեմ, միայն մարզական հետաքրքրություն է։ Իհարկե, ինձ հետաքրքրում է Մախաչևի հետ մենամարտելը։ Շատ ուրախ կլինեմ, եթե ինձ ընձեռեն այդ հնարավորությունը։ Նրան էլ պետք է մենամարտ, որը տիտղոս կբերի»,- Hustle MMA-ին ասել է Արման Ծառուկյանը։
Այս մասին հայտնում է Shantnews-ը:
2019 թվականի ապրիլի 20-ին Մախաչևը և Ծառուկյանը հանդիպել են Մոսկվայում կայացած UFC Fight Night 149-ի շրջանակներում: Դա հայ մարտիկի նորամուտի մենամարտն էր UFC-ում, որում նա պարտվեց մրցավարների որոշմամբ։
Կարծիքներ