Նիկոլ Փաշինյանի կոչն իրավապահ մարմիններին

Նիկոլ Փաշինյանի կոչն իրավապահ մարմիններին

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին կոչ արեց զբաղվել ճանապարհաշինության վերաբերյալ մամուլի հրապարակումներով։ «Շատ հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող այս փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ։ Ես ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին, Հակակոռուպցիոն կոմիատե ունենք արդեն, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին՝ ես խնդրում եմ մամուլի ոչ մի այդպիսի հրապարակում անպատասխան չթողնել։ Բայց շատ ուշադիր պետք է լինել նաև կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային։ Էլի եմ ասում, սա մեզ համար սկզբունքային հարց է, փորձել տպավորություն ստեղծել, թե մենք հավաքվել ենք ու ասֆալտի ու ատկատի գործ ենք անում։ Դա չի հաջողվի իրենց մոտ, որովհետև նախկին իշխանությունների ընտանիքի անդամներն էլ են այսօր հաղթում մրցույթներում։ Եվ դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում, որակով աշխատանք են անում։ Այսօր Հայաստանում կա՞ ճանապարհաշինական ոլորտի ընկերություն, որ պարապ նստած է, աշխատանք չունի, ես չեմ պատկերացնում։ Ընդհակառակը, այսօր մենք պրոբլեմներ ունենք, ուզում ենք ընկերություններ գտնել, որ ավելի մեծ ծավալներով աշխատանքներ աիրականացնեն»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ Պետական վերահսկողական ծառայությունն էլ պետք է ստուգումներ իրականացնի, թե արդյոք հայտարարված մրցույթներում խախտումներ եղել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում