Տոկիոյի ֆոնդային սակարանի գլխավոր ինդեքսը մեկ տարում 4,9 տոկոսով աճել է
Տոկիոյի ֆոնդային սակարանի Nikkei հանգուցային ինդեքսը 2021 թվականին 2020 թվականի մակարդակի համեմատությամբ 4,9 տոկոսով ամրապնդվել Է: Այդ մասին են վկայում այս տարվա վերջին սակարկությունների տվյալները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 30-ին:
Nikkei ինդեսքսը, որն արտացոլում Է երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումները, օրվա վերջին կորցրել Է 0,4 տոկոս դեկտեմբերի 29-ի մակարդակի համեմատությամբ եւ հայտնվել 28 791,71 կետի նշագծում: TOPIX ավելի լայնածավալ ինդեքսը, որն արտացոլում Է սակարանի Էլիտային առաջին սեկցիայի բոլոր ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքները, իջել Է 0,33 տոկոսով՝ մինչեւ 1 992,33 կետ:
Իր հերթին իենի փոխարժեքը տարվա ընթացքում դոլարի նկատմամբ թուլացել Է մոտավորապես 11,5 տոկոսով՝ մինչեւ մեկ դոլարի դիմաց 115,1 իեն, ինչը շահավետ Է Ճապոնիայի՝ դեպի արտահանում կողմնորոշված ընկերությունների համար: Մինչդեռ իենի փոխարժեքի նվազումը շահավետ չԷ Ճապոնիայի համար նավթի եւ գազի գնման տեսակատից: Ինչպես նշում Է NHK հեռուստալաիքը, հաջորդ տարի նեդրողները կշարունակեն հետեւել այն միտումներին, որոնք կապված են կորոնավիրուսի օմիրկրոն շտամի տարածման եւ համաշխարհային տնտեսության վրա դրանց ազդեցության հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ