Ազգային անվտանգության ապահովումն առաջնային է. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Պետության կարեւորագույն գործառույթներից է երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունն ու բնակչության անվտանգության ապահովումը։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ազգային անվտանգությունը, անվտանգային միջավայրի ապահովումն ու բանակի հզորացումը առավել կարեւորվեցին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը ներկայացնում է այս ուղղություններով Ազգային ժողովի արտահերթ ընտություններին մասնակցող քաղաքական ուժերի մոտեցումները։
Քաղաքական ուժերի մի մասը Արցախի հիմնախնդրի լուծումը տեսնում է Մինսկի խմբի ձեւաչափում, իսկ որպես լուծում՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Շուշիի եւ Հադրութի շրջաններից դուրս բերելը, Արցախի կարգավիճակի հստակեցումը, ընդհուպ մինչեւ 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի կենսագործումը։ Ափսոսանքով պետք է նշենք, որ քաղաքական ուժերը հիմնականում խոսում են միայն ԼՂԻՄ տարածքի վերականգնման մասին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ