Շվեդիայում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել վերջին 150 տարվա ընթացքում

Շվեդիայում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել վերջին 150 տարվա ընթացքում

2020 թվականի առաջին կիսամյակում Շվեդիայում մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել վերջին 150 տարվա ընթացքում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի վիճակագրական վարչության տվյալները:

Այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է մահվան 51 405 դեպք, ինչը 6500-ով (կամ 15%-ով) ավելի է՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

Սա մահվան ամենաբարձր թիվն է Շվեդիայում 1869 թվականից, երբ երկրում սով էր տիրում եւ 55 431 մարդ մահացավ:

Երկիրում նաեւ նկատվել է բնակչության ամենացածր աճը 2005 թվականից հետո՝ 2020-ին նրա դրական սալդոն կազմել է 6860 մարդ, որը երկու անգամ քիչ է նախորդ տարվանից:

Ներգաղթի ցուցանիշները նվազել են 34,7%-ով՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ, ընդ որում՝ հիմնականում նվազել են երկրորդ եռամսյակում։

Ի տարբերություն երկրների մեծամասնության, Շվեդիան կորոնավիրուսի համավարակի պատճառով խիստ կարանտին չի մտցրել: Փոխարենը շեշտը դրվել է անձնական պատասխանատվության վրա, եւ բարերի, դպրոցների, ռեստորանների ու սրահների մեծ մասը չի փակվել:

Չնայած ավելի մեղմ մոտեցմանը՝ Ստոկհոլմի բնակիչների միայն 7,3%-ի մոտ են արտադրվել հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ հակամարմիններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում