Արցախի նախագահն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման և Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:
Արայիկ Հարությունյանը կարևորել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությունն Արցախին՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունն այսուհետ ևս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում:
Կարծիքներ