ԼՂ-ից բռնի տեղահանված 109 հազար անձի վճարվել են 100 հազար դրամները
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող երեք տեսակի՝ 100 հազար դրամների, 40+10 հազար դրամների և 50 հազար դրամների աջակցության միջոցառումները շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոնում» ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը:
«Այս պահին ունենք 100 հազար դրամների միանվագ միջոցառման շրջանակներում վճարված 109 հազար 395 անձ: 40+10 հազար դրամների աջակցությունը, որը նախատեսված էր կացարանի և կոմունալ ծախսերի նպատակով, հոկտեմբեր ամսվա համար վճարվել է 104 հազար 26 անձի: Սկսվել են նաև նոյեմբերի վճարումները՝ 20 հազար 649 հոգու վճարվել են արդեն նոյեմբերի համար, շուրջ 20 հազար հոգու էլ կվճարվի վաղվանից: Մնացած տվյալները մշակվում են և աջակցությունն առաջիկա օրերին կտրամադրվի: Վաղը կսկսվի 37 հազար 117 շահառուի 50 հազարական դրամների աջակցության վճարումները»,- նշեց փոխնախարարը:
Կարծիքներ