Դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելելուց առաջ անպայման ճամփորդական առողջական ապահովագրություն ձեռք բերել

Դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելելուց առաջ անպայման ճամփորդական առողջական ապահովագրություն ձեռք բերել

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը հորդորում է հանգստի նպատակով Եգիպտոս այցելող ՀՀ բոլոր քաղաքացիներին մեկնելուց առաջ պարտադիր ձեռք բերել համապատասխան ճամփորդական առողջական ապահովագրություն՝ Եգիպտոսում առողջական որևէ խնդրի պարագայում բժշկական օգնության համար պահանջվող մեծ ծախսերից խուսափելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունը, միաժամանակ, խնդրում է բոլոր տուր-օպերատորներին Եգիպտոս մեկնող ՀՀ զբոսաշրջիկներին ներկայացնել առողջական ապահովագրություն ձևակերպելու կարևորությունը և առաջարկել համապատասխան ապահովագրական փաթեթներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում