Հյուսիսային Կորեան չի մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին. պատճառը «թշնամական ուժերն ու պանդեմիան» է
Հյուսիսային Կորեայի ղեակավարությունն ու Ազգային օլիմպիական կոմիտեն 2022թ. Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին և Չինաստանի ղեկավարությանը հայտնել են, որ չեն կարողանա մասնակցել Խաղերին: Այդ մասին հաղորդում է այդ երկրի պետական լրատվական գործակալությունը։
«ԱՄՆ-ն Պեկինի Օլիմպիական խաղերի գործողություններում ավելի է ակտիվանում։ Մենք չենք կարող մասնակցել Խաղերին թշնամական ուժերի և պանդեմիայի պատճառով։ Ամբողջովին աջակցում ենք մեր չինացի ընկերներին Խաղերի կազմակերպման աշխատանքներում»,- նշվում է Հյուսիսային Կորեայի կառավարության հայտարարությունում։
Պեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-ից 20-ը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը չէր մասնակցել նաև 2021-ին անցկացված Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին։
Կարծիքներ