Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-19-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում