Քաբուլի օդանավակայանում քաոս է սկսվել (տեսանյութ)

Քաբուլի օդանավակայանում քաոս է սկսվել (տեսանյութ)

Մոտ 12.000 այլազգի քաղաքացի ու աֆղանցի, որոնք աշխատել են միջազգային հումանիտար խմբերում, տարհանվել են Աֆղանստանից օգոստոսի 15-ին, երբ «Թալիբան» շարժման անդամները գրավեցին երկիրը,-հաղորդում է Reuters-ը:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ մարդկանց տեղափոխությունը արհեստականորեն ձգձգել են, որպեսզի Քաբուլի օդանավակայանում բախումներ չլինեն թալիբների հետ:

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնեց, որ Աֆղանստանից 18 հազար մարդ է տեղափոխվել: Նախագահը նշել է, որ ԱՄՆ քաղաքացիներին օգնող աֆղանցիներին տեղափոխելը նույնքան կարևոր է, որքան ամերիկացիներին տեղափոխելը: ԱՄՆ ղեկավար ասել է նաև, որ թալիբները պայմանավորվել  են Միացյալ Նահանգների հետ այդ երկրի քաղաքացիներին օդանավակայան թողնելու համար:

Մինչդեռ Քաբուլի օդանավակայանում քաոսը շարունակվում է: Տեղացիները փորձում են հասնել օդանավակայան, որպեսզի հեռանան երկրից: Օդանավակայանում հրմշտոցի ժամանակ 7 մարդ է զոհվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում