Չինաստանում քիմիական նյութի արտահոսքը մարդանց մահվան պատճառ է դարձել
Առնվազն ութ մարդ մահացել և ևս երեքը տուժել են Չինաստանի Գույչժոու նահանգի Գույյան քաղաքում քիմիական նյութի՝ մեթիլֆորմիատի արտահոսքի հետևանքով: Այս մասին հայտնում է Չինաստանի CCTV հեռուստատեսությունը:
Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսքը տեղի է ունեցել քիմիական առևտրային ընկերություններից մեկի մոտ՝ մեթիլֆորմիատի լուծույթները տեղափոխելու ժամանակ:
Էկոլոգիական մոնիթորինգը ցույց է տվել, որ կատարվածից ժամեր անց օդի որակը միջադեպի հարակից շրջաններում արդեն համապատասխանում էր նորմային:
Կարծիքներ