Ուզբեկստանի նախագահը Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարել

Ուզբեկստանի նախագահը Կարակալպակստանում արտակարգ դրություն է հայտարարել

 Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հուլիսի 3-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում արտակարգ դրություն է հայտարարել Կարակալպակստանի տարածքում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Շերզոդ Ասադովը։

«Նախագահի հրամանագրով քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, նրանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, Ղարակալպակստանի Հանրապետության տարածքում կարգուկանոնը վերականգնելու նպատակով հուլիսի 3-ին՝ ժամը 00:01-ից, մտցվել է արտակարգ դրություն մինչև 2022 թվականի օգոստոսի 2-ը ժամը 00:00-ն»,- գրել է նա ։

Հրամանագրի համաձայն՝ Կարակալպակստանում արտակարգ դրության ընթացքում ուժեղացվում է հասարակական կարգի և կենսապահովման օբյեկտների պաշտպանությունը։ Դրա հետ մեկտեղ կսահմանափակվի հասարակական տրանսպորտի տեղաշարժը, կարգելվի ցանկացած զանգվածային միջոցառում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում