Ինդոնեզիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Ինդոնեզիայի Մանադո քաղաքից 153 կմ դեպի արեւելք՝ մոտ 451 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 33 կմ խորության վրա։
Զոհերի մասին տեղեկություններ չկան, ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվում։
Կարծիքներ