Գյումրիում բախվել են մոտոցիկլն ու ավտոմեքենան․ 24-ամյա մոտոցիկլավարը հիվանդանոցում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես գրում է shamshyan.com-ը, ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին ՆԺդեհ փողոցում՝ «Գյումրի» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Audi e-tron մակնիշի ավտոմեքենան և Kawasaki մակնիշի մոտոցիկլը:
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է և բաժանվել 2 մասի:Մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով` մահացած մոտոցիկլավարը Գյումրի քաղաքի բնակիչ, 24-ամյա Ռոման Մանուկյանն է:
Կարծիքներ