Լեհական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Գերմանիայում

Լեհական ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Գերմանիայում

Լեհական LOT ավիաընկերության ինքնաթիռը, որն ուղեւորվում էր Վարշավայից Բրյուսել, արտակարգ վայրէջք է կատարել Դյուսելդորֆում՝ խցիկի ճնշվածության պատճառով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ միջադեպի մասին երկուշաբթի օրը հայտնել են Եվրախորհրդարանի լեհ պատգամավորները, որոնք գտնվել են օդանավում։

Ավիաընկերությունը հաստատել է տեղեկությունը։

Ինչպես ընդգծել է LOT-ի ներկայացուցիչ Քշիշտոֆ Մոչուլսկին՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել նորմալ ռեժիմով, արտակարգ վայրէջք չի եղել։ «Գերմանիայի վրայով թռիչքի ժամանակ խափանվել է օդաչուների խցիկի ճնշման համակարգը, ինչի պատճառով օդաչուն ստիպված է եղել իջնել»,- ասել է նա։

Ուղևորները Բրյուսել կմեկնեն այլ ինքնաթիռով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում