Ուֆայում կայացած «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովի ընթացքում ներկայացվել է Լոռու մարզի ներուժը

Դեկտեմբերի 14-16-ը Լոռու մարզի պատվիրակությունը՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում անցկացվող ամենամյա «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին:
Այս մասին տեղեկացնում է մազպետարանը։
Ֆորումը հեղինակավոր հարթակ է ձեռներեցության զարգացման առանցքային հարցերի համար և պետություն-բիզնես հնարավոր համագործակցության քննարկման՝ յուրօրինակ միջավայր:
Այս տարի եռօրյա համաժողովը նվիրված էր արտահանման զարգացմանը, ոլորտի նորարարություններին և ներդրումներին: Միջոցառման մասնակիցներն ու հյուրերը քննարկել են բիզնես միջավայրի զարգացման և համագործակցության հեռանկարները:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի անունից ներկաներին ողջունել է տեղակալ Գոռ Ասրյանը՝ նշելով, Լոռին համարվում է գյուղատնտեսական, հանքարդյունաբերական մարզ, որտեղ արագ զարգանում է սննդի արդյունաբերությունը, կաթի, բանջարեղենի և մրգի վերամշակումը։ Ներկայացնելով մարզի ներուժը Գ. Ասրյանը նշել է, որ մարզի տարբեր շրջաններում գործում են բազմազան արդյունաբերություններ, այդ թվում՝ կարի, քարի մշակման, կահույքի և այլ ձեռնարկություններ։
Համաժողովին մասնակցել են բիզնեսի և բանկային ոլորտի ներկայացուցիչներ, տնտեսական վերլուծաբաններ, փորձագետներ, հայտնի պետական և հանրային գործիչներ, ինչպես նաև պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Հնդկաստանից և Չինաստանից:
Լոռու մարզի պատվիրակության կազմում են եղել Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը և Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը:
Կարծիքներ