Իրան-Թուրքիա սահմանային անցակետերը 15 օրով փակվել են
Իրանը որոշել է դեկտեմբերի 24-ին ժամը 00։00-ից սկսած 15-օրյա ժամկետով փակել Թուրքիա գնացող իր բոլոր սահմանային անցակետերը: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Թուրքիայի Էսենդերեի վարչական շրջանի ղեկավար Դըրբազ Բյույուքսուն տարվա ավարտից 8 օր առաջ իրանական կողմի կայացրած որոշումը կապել է Նոր տարվա հետ։
Նրա կարծիքով՝ Իրանը պարզապես ցանկանում է սահմանափակել իր քաղաքացիների մասնակցությունը տոնական միջոցառումներին։
Կարծիքներ