Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հարվածել է մեքենայի դիմապակուն։
Արարքը որակվել է որպես խուլիգանություն։
Այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ Վահագն Մախսուդյանին տեղափոխել են դատական նիստին, որի ընթացքում որոշվելու է կալանքի հարցը:
«Վահագն Մախսուդյանի խափանման միջոցի նիստը կկայանա 28.04.2024թ․ ժամը 14։00, Ավանի նստավայրում։ Դատավորը՝ Մասիս Մելքոնյան»,-հավելել է փաստաբանը:
Կարծիքներ