Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև ցմահ ազատազրկման դատապարտված բանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցերով, այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Քամալա Հարրիսին:
Այս մասին գրում է CNN-ը՝ նշելով, որ կլոր սեղանի շուրջ Հարրիսն ու Քարդաշյանը քննարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը:
Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև նրանք, ովքեր ներում են ստացել:
Նրանցից մեկը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին, որը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք մի քանի անգամ այցելել է Սպիտակ տուն՝ քրեական արդարադատության բարեփոխմանն առնչվող հարցերի քննարկման համար։
«Ես այստեղ եմ պարզապես օգնելու համար, այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ՝ լսելու ձեր պատմությունները»,- ասել է Քարդաշյանը:
Կարծիքներ