Դեբեդ գետը երեխա է ընկել. որոնողական աշխատանքներին մասնակցում է 30 փրկարար

Դեբեդ գետը երեխա է ընկել. որոնողական աշխատանքներին մասնակցում է 30 փրկարար

Ապրիլի 25-ին, ժամը 17:36-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը երեխա է ընկել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Տեղում իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ, որին մասնակցում է 30 փրկարար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում