ՌԴ-ում վննասազերծվել է ուկրաինացի ազգայնականների խումբ, որը ծրագրում էր մի շարք լրագրողների սպանություններ
Մոսկվայում ձերբակալվել են նեոնացիստներ, որոնք, ըստ ռուսական կողմի հաղորդագրության, ծրագրել էին քաղաքական լրագրող, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի, «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևի, «Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, լրագրողներ Սկաբեևայի, Պոպովի, ռեժիսոր Տիգրան Քեոսայանի սպանությունները:
«Քննարկվել են ռուսական քարոզչություն իրականացնող մարդկանց սպանությունները՝ Սոլովյովի, Կիսելևի, Սկաբեևայի, Պոպովի, Քեոսայանի, Սիմոնյանի»,- խոստովանել է ձերբակալվածներից մեկը:
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր Ռուսաստանում արգելված «Նացիոնալ-սոցիալիզմ (Սպիտակ իշխանություն)» նեոնացիստական ահաբեկչական կազմակերպության մի խմբի անդամների ձերբակալության մասին, որոնք Ուկրաինայի անվտանգության ծառայության հրահանգով ծրագրել էին Սոլովյովի սպանությունը։
Հանցավոր խմբի անդամները սպանության նախապատրաստման վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ են տվել, որից հետո ծրագրել են թաքնվել արտասահմանում։
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարք, «Մոլոտով» տեսակի ութ հրկիզիչ սարք, «ՊՄ» վեց ատրճանակ, որսորդական հրացան, RGD-5 նռնակ, հազարից ավելի փամփուշտ, տարբեր տրամաչափի պարկուճներ, թմրանյութեր, ուկրաինական կեղծ անձնագրեր՝ խմբի անգամների լուսանկարներով, ազգայնական գրականություն և այլ ատրիբուտներ։
Կարծիքներ