Թրամփը Սպիտակ տնից տարել է «հույժ գաղտնի» նյութեր

Թրամփը Սպիտակ տնից տարել է «հույժ գաղտնի» նյութեր

Փաստաթղթերից մի քանիսը, որոնք նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր հետ տարել է Մար-ա-Լագոյի  նստավայր, նշվել են որպես «հույժ գաղտնի», գրում է The Washington Post-ը։

Վկայակոչելով աղբյուրները՝ The Post-ը հայտնում է, որ որոշ փաստաթղթեր, որոնք Թրամփը տարել է Ֆլորիդայում գտնվող իր ակումբ՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո, հստակ  նշված են եղել որպես «հույժ գաղտնի» տեղեկատվություն։  

Պարզ չէ, թե քանի գաղտնի փաստաթուղթ է վերականգնվել Ազգային արխիվի կողմից: Երկու աղբյուրներ թերթին հայտնել են, որ մի քանիսում հստակ նշված են, որ դրանք խիստ գաղտնի տեղեկատվություն են եւ հասանելի միայն բարձր մակարդակի թույլտվություն ունեցող անձանց։ 

Երկուշաբթի օրը լուրեր են տարածվել, որ Ազգային արխիվների եւ փաստաթղթավորման վարչությունը հայտնաբերել է Սպիտակ տան փաստաթղթերի մի քանի տուփ Մար-ա-Լագոյում, որոնք պարունակում էին կարեւոր նշումներ, նվերներ եւ նամակներ համաշխարհային առաջնորդներից:

The Post-ը հայտնել է, որ նախկին նախագահի նստավայրում նման փաստաթղթերի պահպանումը մտահոգություն է առաջացրել նախագահական արխիվների մասին օրենքի հետ կապված։ 

The New York Times-ը հայտնել է, որ Մար-ա-Լագոյից հայտնաբերված որոշ փաստաթղթեր կարող են գաղտնազերված լինել: Անանուն աղբյուրը թերթին հայտնել է, որ պոտենցիալ գաղտնի նյութեր են հայտնաբերվել, երբ Ֆլորիդայի ակումբից առգրավվել է նախագահական նյութերի 15 տուփ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում