Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի

Ուրարտուն նոր ֆուտբոլիստ ունի

«Ուրարտուն» նոր համալրում ունի․ ակումբը պայմանագիր է ստորագրել ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ։ Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա պաշտպանը հանդես է եկել բելգիական «Անտվերպ», «Սեն-Տրույդեն» և «Տուբիզե» ակումբներում։ Այնուհետև խաղացել է Երևանի «Փյունիկում», որտեղ անցկացրել է 1,5 մրցաշրջան։ Երևանյան թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։

«Ուրարտուի» կազմը համալրելուց հետո պաշտպանը կիսվել է տպավորություններով․

««Ուրարտուն» լավ թիմ է, մեծ ամբիցիաներ ունի։ Ակումբը Հայաստանի առաջնությունը հաղթելու նպատակ ունի։ Մարզչական անձնակազմը, ֆուտբոլիստները բավականին բարձր մակարդակ ունեն։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է այստեղ։ Նախորդ երկու տարիներին եղել եմ «Փյունիկում», խաղացել եմ «Ուրարտուի» դեմ ու միշտ լավ տպավորություններ եմ ունեցել այս թիմից։ Նպատակս այս թիմի համար հնարավորինս օգտակար լինելն է»։

Հավելենք, որ «Ուրարտուում» Սալոմոն Նիրիսարիկեն հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։