ԱՄՆ պետքարտուղարը հիշատակել է Ղրիմի մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորել է բոլոր ուկրաինացիներին անկախության 29 րդ տարելիցի կապակցությամբ: Փոմփեոն շնորհավորհական ուղերձում չի մոռացել հիշատակել Ղրիմի մասին։
«Միացյալ Նահանգները մերժում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը և այդ քաղաքականությունն այդպես կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վերադարձնի Ուկրաինային պատկանող հողերը», ասվում է Փոմփեոյի շնորհավորհական ուղերձում, որը տեղադրվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում օգոստոսի 24-ին:
«Միացյալ Նահանգների աջակցությունը ազատ, ճկուն և ժողովրդավարական Ուկրաինային անսասան է: Մենք լիովին հավատարիմ ենք մնում Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ագրեսիան զսպելու դիվանագիտական ջանքերին: Ինչպես ասել ենք Ղրիմի հռչակագրում, Միացյալ Նահանգները մերժում է Ղրիմը բռնազավթելու Ռուսաստանի փորձը և խոստանում է հավատարիմ մնալ այդ քաղաքական դիրքորոշմանը», - ասել է Փոմփեոն։
Պետքարտուղարը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև բարեկամությունը երբեք այդքան ուժեղ չի եղել, ինչպես հիմա է։
Կարծիքներ