Ինտեր Մայամին՝ Լիգայի գավաթի հաղթող, Մեսսին՝ գոլի հեղինակ

Ինտեր Մայամին՝ Լիգայի գավաթի հաղթող, Մեսսին՝ գոլի հեղինակ

Ավարտվեց MLS + MX Լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին «Նեշվիլն» ու «Ինտեր Մայամին»։ Գրում է Armsport.am-ը։

Թիմերը խաղացել են Նեշվիլի (ԱՄՆ) «Ջեոդիս Պարկ» մարզադաշտում։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել Մայամիի թիմի ֆուտբոլիստները։

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ խփելով իր հերթական գոլը նոր թիմի կազմում։ Հանդիպման 57-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆաբրիս Պիկոն՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Այնուհետև խաղն անցավ հետխաղյա 11 մետրանոցների շարքի, որտեղ Ֆլորիդան ներկայացնող թիմի ֆուտբոլիստները հաղթեցին 10:9 հաշվով։

Սա Լիոնել Մեսսիի առաջին տիտղոսն է նոր թիմի կազմում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում