Իրադրությունն Ալամաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում հանգիստ Է
Իրադրությունն Ալմաթիի կենտրոնի Հանրապետության հրապարակում, որտեղ անցած գիշեր տեղի են ունեցել բողոքավորների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումներ, ներկայումս հանգիստ Է, հրապարակը շրջապատված Է Ազգային գվարդիայի մատիկների կողմից: Այդ մասին ուղիղ եթերով հայտնել Է «Խաբար 24» հանրապետական հեռուստաալքիքը:
Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում Է նաեւ քաղաքի վարչակազմը, ներկայումս գտնվում են 11 միավոր զրահատեխնիկա եւ զինծառայողներ: Ոստիկանությունը երթեւեկող ավտոմոբիլներին թույլ չի տալիս հրապարակի տարածք: Ըստ որում իրադրությունն այդ շրջանում հանգիստ Է: Բացի դրանից, ինչպես նշել Է հեռուստաալիքը, առավոտվանից նկատելի են գիշերը տեղի ունեցած ընդհարումների հետեքերը. ջարդված ավտոմեքենաներ, մայթերի՝ մեծ քանակությամբ կոտրտված սալիկներ:
Քաղաքի մյուս մասեում նույնպես փակված Է ճանապարհային երթեւեկությունը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են տեղացի բնակիչները, Ալմաթիում հասարակական տրանսպորտը, ներառյալ մետրոպոլիտենը, չեն աշխատում, մուտքը քաղաք փակ Է: Մեգապոլիսի կենտրոնում չեն գործում խանութներն ու ավտոլցավորման կայանները: Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, հանգիստ իրավիճակ Է պահպանվում նաեւ երկրի մայրաքաղաքում. գործում Է հասարակական տրանսպորտը, ճանապարհները փակ չեն:
Ըստ որում նախկինի պես դիտվում են ընդհատումներ բջջայն կապի աշխատանքում եւ ինտերնետ, մասնավորապես մի շաք սոցիալական ցանցեր մուտքի բարդություններ: Ղազախստանում բողոքի ակցիաներն սկսվել են հունարի 2-ին Մանգիստաուի մարզի (երկրի հարավ - արեւմուտք) Ժանոզեն եւ Ակտաու քաղաքներում, որտեղ բնակիչները հանրահավաքների Էին դուրս եկել վառելիքի բարձր գների դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում (արեւելք), որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաաղմկահան նռանակներ Է գործադրել, ինչպես նաեւ այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում (արեւմուտք), Ուրալսկում (հյուսիս - արեւմուտք), Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում (հարավ), Կարագանդայում (հյուսիս - արեւելք) եւ նույնիսկ Նուր Սուլթանում:
Նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Մանգիստաուի մարզում եւ Ալմաթիում, իսկ հունվարի 5-ին կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շաունակում են կատարել իրենց պատկականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը:
Կարծիքներ