Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ Լուսանկար․ Shamshyan.com

Այսօր, հուլիսի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17 կմ հատվածում բախվել են Lexus և Niva մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վաղարշապատի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հավաքվածները նշել են, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ՃՈ ծառայողները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում