Զինծառայողը, որի սրտի զարկը վերականգնվել էր, գիտակցության է եկել
Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել։
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար,այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Կարծիքներ