Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ու ասել՝ ինչ կարելի է սպասել ռուսական միջնորդությունից հրաժարվելու պարագայում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ իր երկիրը երախտագիտությամբ է ընդունում Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
«Մենք երախտագիտությամբ ենք ընդունում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, ինչպես նաև Հայաստանի դաշնակիցը: Այս երկիրը մեր տարածաշրջանում է, ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների: Մեր երկրների միջև հարաբերությունները ներառում են ռուսական կողմի միջնորդությունը»,- ասել է Ալիևը՝ ընդունելով ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցներին։
Նրա խոսքով, եթե Երևանը հրաժարվի ռուսական միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև ուղիղ բանակցությունները։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, մենք պատրաստ ենք գնալ դրան: Մենք պատրաստ ենք շարունակել աշխատել խաղաղ պայմանագրի վրա: Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, ես կարծում եմ, որ այլընտրանք կա. կարող են լինել ուղիղ բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Մենք կվերլուծենք ցանկացած այլ հարթակ՝ հաշվի առնելով այն երկրների վերաբերմունքը, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ճշմարտությանը»,- ասել է Ալիևը:
Կարծիքներ