Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում. Ալիս Ռուֆո

Հայաստանը և Ֆրանսիան կխորացնեն համագործակցությունը ԱԹՍ-ների, արհեստական ​​բանականության, քվանտային հաշվարկների և այլ ոլորտներում. Ալիս Ռուֆո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում մայիսի 5-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա խորացնել երկու երկրների՝ արդեն երեք տարվա պատմություն ունեցող համագործակցությունը, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների ոլորտներում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոն։

«Ուրախ եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման համար։ Այն պաշտոնական հիմք է տալիս նրա ղեկավարած նախարարության և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության Պաշտպանական նորարարությունների գործակալության միջև համագործակցությանը։

Այս համաձայնագիրը թույլ կտա խորացնել մեր երկրների միջև 2023 թվականին մեկնարկած համագործակցությունը հետազոտությունների և նորարարությունների ոլորտում, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերի, արհեստական բանականության և քվանտային հաշվարկների բնագավառներում»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում