Վրաստանը 600 000 հավելյալ դեղաչափ չինական պատվաստանյութ կստանա
Վրաստանը չինական Sinopharm ընկերության պատվաստանյութի ևս 600 000 դեղաչափ կստանա: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն: Վերջինիս խոսքով՝ Վրաստանը հունիսին կստանա ևս 250 000 դեղաչափ տվյալ պատվաստանյութից:
«Անկասկած, կլինեն հավելյալ չափաբաժիններ: Մենք արդեն իսկ 100 հազար դեղաչափի հասանելիություն ունենք: Հունիսին սպասում ենք հավելյալ 250 000 դեղաչափի, և կա պայմանավորվածություն ևս 250 000-ի մասին: Դա նշանակում է, որ բացի այն քանակությունից, որ այսօր ամբողջովին ամրագրվել է, մեզ համար հասանելի կլինի Sinopharm-ի պատվաստանյութի ևս 600 000 չափաբաժին»,- ասել է Տիկարաձեն:
Նրա խոսքով՝ պատվաստման տեմպերը Վրաստնում կտրուկ աճել են. մայիսի 5-ին երկրում գրանցվել է պատվաստվողների ռեկորդային թիվ՝ ավելի քան 3600 մարդ:
Պատվաստման գործընթացը Վրաստանում մեկնարկել է մարտի 15-ին անգլո-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութով:
Կարծիքներ