Շիրակի մարզից 48 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք․ Արձանագրվել է մահվան 35 դեպք
Հուլիսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 55 հիվանդ է բուժվում, նրանցից 54-ը Շիրակի մարզի բնակիչ է։
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6919 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5565 նմուշառման հետազոտություն, հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։
Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 982 քաղաքացի, նրանցից 306-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 422 բնակիչ։
48 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք։
Կարծիքներ