Գրինվուդը կարիերան կշարունակի իտալական ակումբում

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը հաջորդ մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի «Ատալանտայում», Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Atalanta BC News-ը:
Ըստ աղբյուրի՝ Գրինվուդը հուլիսի 11-ին կմեկնի Բերգամո՝ ստորագրելու անհրաժեշտ փաստաթղթերը։ Հաղորդվում է, որ հարձակվողը հրաժարվել է իտալական Ա Սերիայի մեկ այլ ակումբի՝ «Յուվենտուսի» առաջարկից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի ցանկացել վաճառել Գրինվուդին՝ նախընտրելով նրան վարձավճարով ուղարկել այլ թիմ։
Փետրվարին Գրինվուդը ազատվել է բռնաբարության և հարձակման փորձի պաշտոնական մեղադրանքներից։
Նախորդ մրցաշրջանում Գրինվուդը չի խաղացել ակումբում, իսկ Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Կարծիքներ