Բրյուսելը ԵՄ երկրներին կոչ է արել AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործման առումով միասնական մոտեցում ցուցաբերել

Բրյուսելը ԵՄ երկրներին կոչ է արել AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործման առումով միասնական մոտեցում ցուցաբերել

Բրյուսելը Եվրոպական Միության 27 երկրներին կոչ է արել միասնական արձագանք տալ Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca ընկերության մշակած պատվաստանյութի հետ կապված վերջին բացահայտումներին։ Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը։

Դեղամիջոցների հարցերով եվրոպական գործակալությունը հայտարարել էր, որ AstraZeneca-ի պատվաստանյութը կարող է ունենալ հազվադեպ կողմնակի ազդեցություն, ինչիպիսին է թրոմբոզի առաջացումը։ Գործակալությունը նաև նշել էր, որ պատվաստանյութը պետք է լայնորեն օգտագործվի, քանի որ դրա օգուտները գերազանցում են վտանգները։ Կարգավորող մարմինը շեշտել էր, որ տվյալ կողմնակի ազդեցության առումով սեռը և տարիքը նշանակություն չունեն։

Չնայած դրան՝ ԵՄ անդամ 17 երկիր պատվաստանյութի օգտագործման համար տարիքային սահմանափակումներ է մտցրել։

Ըստ Եվրամիության առողջապահության հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի՝ պատվաստանյութի հանդեպ վստահությունը բարձրացնելու համար կառույցի երկրները պետք է համակարգված մոտեցում ցուցաբերեն պատվաստանյութի կիրառման շուրջ որոշումների առումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում