«Օմիկրոն» շտամն անհանգստության առիթ է
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն անհանգստության առիթ է, բայց ոչ խուճապի պատճառ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այս շտամն անհանգստության առիթ է, այլ ոչ թե խուճապի պատճառ»,- ասել է նա:
«Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, լավագույն բժշկությունը, լավագույն գիտնականները ։ <…> Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
ԱՄՆ-ի իշխանությունները առայժմ չեն կարծում, որ «օմիկրոն» շտամի դեմ պայքարելու համար պետք է նոր պատվաստանյութ։
«Մեր բժշկական մասնագետների թիմը կարծում է, որ պատվաստանյութերը կշարունակեն ապահովել հիվանդության ծանր ընթացքից պաշտպանվելու [անհրաժեշտ] մակարդակը: Որպես լրացուցիչ պաշտպանություն՝ խնդրում ենք դիմակ կրել», – ասել է նա։
«Այն դեպքում, հուսով եմ, որ դա քիչ հավանական է, եթե նորացված պատվաստանյութեր պահանջվեն այդ նոր շտամին արձագանքելու համար, մենք կարագացնենք դրանց մշակումը», – հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի վարչակազմն առայժմ չի կարծում, որ նոր միջոցներ կպահանջվեն:
Նրան հարց է տրվել, թե արդյոք ամերիկյան իշխանություններն այս պահին բացառում են լոքդաունի սահմանումը ։ «Այո, առայժմ այո», – պատասխանել է նա:
Կարծիքներ