Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 10-ին ժամանել Է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Radio-Canada ռադիոկայանին:
«Ջասթին Թրյուդոն անսպասելի այցով ժամանել է Կիև», - հաղորդում է ռադիոկայանը։
Ըստ աղբյուրի՝ հակամարտության սկզբից ի վեր սա Թրյուդոյի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Այս անգամ նրան ուղեկցում է ֆինանսների նախարար և փոխվարչապետ Խրիստիա Ֆրիլանդը։
Կարծիքներ