Ռեալը հետաքրքրված է Այաքսի կիսապաշտպանով

Ռեալը հետաքրքրված է Այաքսի կիսապաշտպանով

«Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

Մադրիդյան ակումբը լուրջ հետաքրքրություն ունի 19-ամյա հոլանդացու նկատմամբ։ Իսպանական ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ։

Գրավենբերգն այս մրցաշրջանում «Այաքսի» կազմում անցկացրել է 25 խաղ՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում