Ստամբուլում գազատար է պայթել

Ստամբուլում գազատար է պայթել

Ստամբուլում գազատարի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գազատարը պայթել է քաղաքի հյուսիսում՝ Սուլթանգազի շրջանում, ենթադրաբար՝ էլեկտրական լարերի կարճ միացումից հետո։

Հրդեհը հասել է տների պատշգամբներին, սակայն հրշեջներին հաջողվել է մարել կրակը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում