Նեյմարը Մեսսիի հետ կրկին նույն թիմում խաղալու ցանկություն է հայտնել

Նեյմարը Մեսսիի հետ կրկին նույն թիմում խաղալու ցանկություն է հայտնել

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Նեյմարը ցանկություն է հայտնել կրկին խաղալ իր նախկին թիմակցի՝ Լիոնել Մեսսիի հետ նույն թիմում։

«Հուսով եմ, որ այդպես կլինի։ Հուսով եմ, որ մենք կարող ենք նորից միասին խաղալ: Նա հրաշալի մարդ է, նրան բոլորը ճանաչում են։ Կարծում եմ, որ նա երջանիկ է Մայամիում, և եթե նա երջանիկ է, ուրեմն ես երջանիկ եմ»,- ասել է Նեյմարը ESPN Argentina-ին տված հարցազրույցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում