Պուտինն Իրանի նախագահին հուշանվերներ է փոխանցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին նվիրել է ռուսական ավանդական սամովար և ձմեռային բնապատկերի նկար՝ որպես Ռուսաստան կատարած այցի հուշանվեր։
Կադրերը Telegram-ի իր ալիքում հրապարակել է հեռուստալրագրող Պավել Զարուբինը։
Հիշատակի նվերների հանձնումը տեղի է ունեցել ուրբաթ օրը կայացած բանակցություններին հաջորդած երկու ղեկավարների մամուլի ասուլիսի ավարտից հետո։
«Պարոն նախագահ, սա Ռուսաստան կատարած այցի ձեր հուշաներն է: Ահա թե ինչ տեսք ունի Ռուսաստանը ձմռանը: Իսկ սա մեր ավանդական արտադրանքն է՝ սամովարը»,- ասել է Պուտինը:
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ռուսական պետության ղեկավարին.
«Մենք ևս «սամովար» ենք ասում»,- հավելել է Իրանի նախագահը։
Կրեմլում գտնվելու ընթացքում նա նաև կարճ շրջագայություն է ունեցել։ Մասնավորապես, էքսկուրսավար, Կրեմլի մեծ պալատի գիտաշխատող Միլանա Ստրեկոզովան իրանցի հյուրի ուշադրությունը հրավիրել է Կրեմլի Սուրբ Անդրեասի սրահի գահի վրա, որը, ըստ պարսկական ավանդույթի, զարդարված է թիկնոցով։
«Հեքիաթասաց»,- բարեհամբույր կատակել է Պուտինը՝ ծիծաղելով։
Կարծիքներ