Կիլիան Մբապպեն՝ 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Կիլիան Մբապպեն՝ 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցավ Globe Soccer Awards ամենամյա մրցանակաբաշխությունը, որն առաջին անգամ անցկացվել է 2010 թվականին։ Այս մասին գրում է Armsport.am-ը։

2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը բաժին հասավ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին։ Նախկինում այս մրցանակին ութ անգամ տիրացել էր Կրիշտիանու Ռոնալդուն, մեկական անգամ էլ հաղթող էին դարձել Լիոնել Մեսսին և Ռոբերտ Լևանդովսկին։

Կանանց լավագույն թիմ անվանակարգում հաղթող ճանաչվեց Չեմպիոնների Լիգայի գավաթակիր «Բարսելոնան»։ Կանանց լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց «Բարսելոնայի» ներկայացուցիչ Ալեքսիա Պուտելյասը։ Տարվա լավագույն գործակալ ճանաչվեց Ֆեդերիկո Պաստորելոն։

Լավագույն պաշտպանի մրցանակը բաժին հասավ Լեոնարդո Բոնուչչիին։ Լավագույն մարզական տնօրեն ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչ Չիկի Բեգիրիստայնը։

Տղամարդկան լավագույն թիմ անվանակարգում հաղթեց Չեմպիոնների Լիգայի գավաթակիր «Չելսին», Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականն էլ ճանաչվեց տարվա հավաքական։

Լավագույն մարզչի կոչմանն արժանացավ Ռոբերտո Մանչինին, Դիեգո Մարադոնայի անվան մրցանակին էլ արժանացավ Ռոբերտ Լևանդովսկին։

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացավ բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի համար նախատեսված մրցանակը։

Փառահեղ կարիերա ունենալու համար հատուկ մրցանակի արժանացավ Ռոնալդինյոն։ Հատկանշական է, որ «Ոսկե գնդակի» դափնեկիր Լիոնել Մեսսին  չհաղթեց ոչ մի անվանակարգում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում